երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱԱԾ-ն հերքում է Արմեն Աբազյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման մասին լուրերը

ԱԱԾ-ն հերքում է Արմեն Աբազյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման մասին լուրերը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հերքեցին կառույցի տնօրեն Արմեն Աբազյանի՝ պաշտոնից ազատման մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«ԱԱԾ տնօրենի փոփոխության մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- ասացին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Համաձայն «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 4.1 հոդվածի 1-ին կետի Լիազորված մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:

Հիշեցնենք, որ օրերս ԶԼՄ-երում լուրեր էին տարածվել Աբազյանի մոտալուտ պաշտոնանկության մասին, նույնիսկ նշվում էին նրա հնարավոր փոխանորդների անունները:

  • Կիսվել: