44-օրյա պատերազմից հետո Գարեգին Բ-ն մերժել է գերիների հարցով դիմել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքին
44-օրյա պատերազմից հետո Ադրանիկ Քոչարյանը և Արման Բաբաջանյանը գնացել են Կաթողիկոս Գարեգին Բ-ի մոտ, ու վերջինիս խնդրել են, որ գերիների հարցով դիմի Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքին, որպեսզի նա Թուրքիայի նախագահի հետ ունեցած կապերը օգտագործի ու գերիներ հայրենադարձվեն Հայաստան։ Այս մասին «Freenews» հեռուսաընկերության եթերում պատմել է Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
«Ինձ համար տարօրինակ էր, որ Վեհափառը նույնիսկ չխանդավառվեց այդ գաղափարից, տարօրինակ էր, որ եկեղեցին նույնիսկ չփորձեց Կիրիլ պատրիարքի, Հռոմի պապի կամ այլ հոգևոր առաջնորդների աջակցությամբ գերիներին վերադարձնելու հարցը բարձրացնել։․․․ Հանդիպման ժամանակ Վեհափառը բաց տեքստով ինձ ու Անդրանիկ Քոչարյանին ասաց, որ քաղաքական իրավիճակը իրեն թույլ չի տալիս դա անել ու հավելեց, որ գործող վարչապետը պետք է հեռանա ու Ռոբերտ Քոչարյանը պետք է գա»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում


