ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
37-ամյա տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել․ նա Լոռու մարզի բնակիչ էր

37-ամյա տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել․ նա Լոռու մարզի բնակիչ էր

Հունիսի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամ 18:20-ի սահմանում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել, գրում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 37-ամյա Յուրի Մ.-ն էր:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

  • Կիսվել: