շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
3 օրով կասեցվել է թիվ 67 և թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը (տեսանյութ)

3 օրով կասեցվել է թիվ 67 և թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը (տեսանյութ)

Այսօր 3 օրով կասեցվել է Էրեբունի վարչական շրջանի թիվ 67 և Շենգավիթ վարչական շրջանի թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը:

Ինչպես տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից, նշված մանկապարտեզներում ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել էին պարետի կողմից սահմանված նորմերի, ինչպես նաև սանիտարահիգիենիկ այլ կանոնների պահպանման մի շարք խախտումներ.

մանկապարտեզներից մեկը ապահովված չի եղել հոսող տաք ջրով, մյուսում` խմբասենյակներից մի մասն է ապահովված տաք ջրով,

աղբամանները փակվող կափարիչով չեն եղել,

չեն պահպանվել սպասքի լվացման կանոնները,

անկողնային սպիտակեղենի լվացման ոչ բավարար պայմաններ են արձանագրվել:

  • Կիսվել: