շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
230 հզր դոլարից տարվա վերջում հայտարարագրել է 65 հզր դոլար․ «Իմ քայլի» պատգամավորի հայտարարագիրը

230 հզր դոլարից տարվա վերջում հայտարարագրել է 65 հզր դոլար․ «Իմ քայլի» պատգամավորի հայտարարագիրը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ներկայացրել է 2019 թվականի տարեկան հայտարարագիրը: 

Պատգամավորը նշել է, որ 2015-ին Գորիսում հողամաս և առանձնատուն է նվեր ստացել, հանդիսանում է դրա միանձնյա սեփականատերը: 2006-ին ձեռք է բերել Vaz մակնիշի ավտոմեքենա, որն ունի մինչ այժմ:

2002-ին ձեռք է բերել արժեթղթեր, հարկային տարվա՝ 2019-ի ավարտին արժեթղթերից ստացված եկամուտը կազմում է 2 մլն 263 հզր դրամ:

2019-ին պատգամավորին պարտքով տված գումար են վերադարձրել՝ 70 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև 100 հզր դոլար:

Բանկային հաշիվներին պատգամավորն ունի 1 մլն 600 հզր դրամ, կանխիկ գումար 2019-ի սկզբին ունեցել է 103 մլն դրամ, ավարտին՝ 22 մլն դրամ։ 230 հզր դոլարից տարվա վերջում պատգամավորը հայտարարագրել է 65 հզր դոլար:

Թե ինչի վրա է ծախսվել և որն է ծագման աղբյուրը՝ նշված չէ:

ԱԺ-ից որպես աշխատավարձ ստացել է 8 մլն 832 հզր դրամ, «Գորիս Գամմա ԲԲԸ»-ի շահաբաժնի դիմաց ստացել է 2․5 մլն դրամ: Հայէկոնոմբանկից փոխառությունը կազմում է 35 հզր դոլար:

  • Կիսվել: