շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
2021թ․ 10 ամիսների ընթացքում օդային ճանապարհով մեկնածների թիվը 84 934-ով ավելի է, քան ժամանածներինը

2021թ․ 10 ամիսների ընթացքում օդային ճանապարհով մեկնածների թիվը 84 934-ով ավելի է, քան ժամանածներինը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 2021թ․ հոկտեմբերին ուղեւորահոսքը կազմել է 247 140 մարդ՝ ժամանած քաղաքացիների թիվը՝ 122 866, մեկնածների թիվը՝ 124 274։ «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 18 673՝ ժամանածների թիվը՝ 9417, մեկնածներինը՝ 9256։

Հունվարին ժամանածների թիվը (հաշվի առնելով երկու օդանավակայանների տվյալները) կազմել է 31 052, մեկնածներինը՝ 33 244։

Փետրվարին ժամանածների թիվը կազմել է 31 901, մեկնածներինը՝ 58 297։

2021թ․ մարտին ժամանածների թիվը կազմել է 42 283, մեկնածներինը՝ 74 198, իսկ ապրիլին ժամանել է 58 978, մեկնել՝ 75 152 մարդ։

2021թ․ մայիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 82 513, մեկնածներինը՝ 83 840։

Հունիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 109 225, մեկնածներինը՝ 91 309։

Հուլիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 158 999, իսկ մեկնածներինը՝ 141 952։

Օգոստոսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 164 864, մեկնածներինը՝ 185 901։

2021թ․ սեպտեմբերին ժամանածների թիվը կազմել է 135 421, մեկնածներինը՝ 145 849։

2021թ․ 10 ամիսների ընթացքում ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 950657, մեկնածներինը՝ 1035591 մարդ։

Ընդհանուր առմամբ, 2021թ․ 10 ամիսների ընթացքում օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը ժամանածներից ավելի է 84 934-ով։

  • Կիսվել: