ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
2019-ին եռանախագահները խաղաղ լուծում էին առաջարկում. Փաշինյանը չընդունեց. 44-օրյա պատերազմը նրա խղճի վրա է. Զուրաբյան

2019-ին եռանախագահները խաղաղ լուծում էին առաջարկում. Փաշինյանը չընդունեց. 44-օրյա պատերազմը նրա խղճի վրա է. Զուրաբյան

Իշխանությունը վաղուց  պետք է համարեր, որ հեռանալու պահն է. Ընդ որում, ոչ թե էդ կլոունադան, որ ասում է՝ ես քանի անգամ հրաժարվել եմ: Այս մասին «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախգահ Լեւոն Զուրաբյանը:

«Նա տապալել է ամեն ինչ, նա տապալել է խաղաղությունը 2019-ին, երբ Մինսկի խմբի համանախագահությունը սեղանին էր դրել մի խաղաղ լուծում, որով ԼՂ-ն գումարած Քելբաջարն ու Լաչինը մնում էին հայկական վերահսկողության տակ: ԼՂ-ի կարգավիճակը դառնում էր ապագա սերունդների լուծերիք հարց, բազմազգ խաղաղապահներ էին նախատեսված եւ այլն: Ինքը ոչ միայն դա չընդունեց, ոչ միայն չմտավ բանակցությունների մեջ, նա թաքցրեց դա սեփական ժողովրդից: 2020-ին Կապանի հայտնի ասուլիսում ասաց, որ չկա որեւէ փաստաթուղթ քննարկելու: Այսինքն եւ բանակցություններից հրաժարվեց, եւ սեփական ժողովրդին խաբեց: 44-օրյա պատերազմը լրիվ իր խղճի վրա է: Նա տարավ մի պատերազմի, որտեղ մենք ջարդուխուրդ եղանք: Ոչ էլ կարգին պատրաստվել էին պատերազմին, ոչ էլ դրանից հետո են պատրաստվում:

Հետո մերժեցին ռուսական կարգավորման պլանը՝ հույս ունենալով, որ պետք է ստանան արեւմտյան կարգվորման պլան, որ  Արեւմուտքը Ադրբեջանին կբերի խաղաղության, դա էլ տապալվեց: Այդ ամբողջ հաշվարկը հիմարություն էր:
 

Այսօր Արեւմուտքը չի գալիս օգնության, չի գալիս լուրջ, էֆեկտիվ միջնորդության, Ռուսաստանի միջնորդությունը մերժել է Հայաստանը եւ այսօր մենք հայտնվել ենք շատ ծանր վիճակում, երբ տարածաշրջանում հարցերը լուծում են թուրքիան ու Ադրբեջանը»,- հայտարարեց Զուրաբյանը:

  • Կիսվել: