հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«168 ժամ». Նախարարների աշխատավարձերը կրկնապատկվել են՝ հասնելով 1,5 մլն դրամի

«168 ժամ». Նախարարների աշխատավարձերը կրկնապատկվել են՝ հասնելով 1,5 մլն դրամի

«168 ժամ» թերթը գրում է.

««Հետք» էլեկտրոնային պարբերականի կատարած հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ բարձրացվել են նախարարների եւ փոխնախարարների աշխատավարձերը: Ըստ տեղեկատվության, նախարարների աշխատավարձերը կրկնապատկվել են՝ հասնելով 1,5 մլն դրամի, իսկ փոխնախարարների աշխատավարձը 562 հազար 160 դրամից դարձել է 1 միլիոն 60 հազար դրամ։

ախարարությունների գլխավոր քարտուղարի աշխատավարձը 595 հազար 260  դրամից դարձել է 870 հազար դրամ։

Լրատվամիջոցը գրավոր դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելով, թե ինչո՞ւ է գործընթացը գաղտնի ընթացակարգով իրականացվել։ Վարչապետ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը «Հետքին» պատասխանել է.

«Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Ձեր կողմից նշված պաշտոնատար անձինք ներկայացնում են գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագիր, ինչը ենթադրում է, որ վերը նշված գործընթացն ամբողջությամբ հրապարակային եւ թափանցիկ է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: