ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինձ մի քանի անգամ բռնաբարել են․ Լեդի Գագա

Ինձ մի քանի անգամ բռնաբարել են․ Լեդի Գագա

Երգչուհի Լեդի Գագան խոսել է ծանր հոգեկան վիճակի մասին, որը նա զգացել է 19 տարեկանում տեղի ունեցած մի շարք բռնաբարություններից հետո: Այս մասին վերջինս հայտարարել է Օպրա Ուինֆրիի հետ հարցազրույցի ժամանակ, գրում է The Independent-ը:

Մասնավորապես, երգչուհին խոսել է հոգեկան շեղումների մասին, որոնցից նա տառապել է մի քանի տարի․ «Ինձ մի քանի անգամ բռնաբարել են, երբ 19 տարեկան էի։ Երկար ժամանակ ոչինչ չէի ձեռնարկում այդ ապրումներից ազատվելու համար»,-ասել է Գագան։

Երգչուհին չի նշել, թե ով է բռնաբարել իրեն՝ ընդգծելով, որ տվյալ անձն իրեն ծանոթ է եղել։

  • Կիսվել: