կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արտառոց դեպք Գյումրիում․ մայրը բողոքել է, որ բռնաբարել են իր 5-ամյա որդուն

Արտառոց դեպք Գյումրիում․ մայրը բողոքել է, որ բռնաբարել են իր 5-ամյա որդուն

Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին  հաղորդում է ստացվել այն մասին, որ մի քանի տղաներ, որոնք սովորում են դպրոցներից մեկի 7-րդ, 5-րդ և 3-րդ դասարաններում, ինչպես նաև  քոլեջներից մեկի 10-րդ դասարանի մի տղա, 10 օր առաջ ֆուտբոլի դաշտ են տարել իրենց թաղում բնակվող 5-ամյա  տղայի ու սեռական հարաբերություն են ունեցել նրա հետ։ Երեխայի մայրը դիմել է ոստիկանություն։

Դպրոցահասակներն ու քոլեջում սովորող պատանին ծնողների հետ հրավիրվել են ոստիկանություն։

Գործն այս պահին Շիրակի մարզային  քննչական վարչությունում է, գրում է ՛՛Առավոտը՛՛:

  • Կիսվել: