կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցուն Սուրբ Ծննդյան տոնի առթիվ

Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցուն Սուրբ Ծննդյան տոնի առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցուն և նրա ծխականներին Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ, փոխանցում է Aliq.ge-ն։

Նախագահն իր ֆեյբուքյան էջում գրառում է արել:

«Շնորհավորում եմ Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա միաբանությանը Վրաստանում և ամբողջ աշխարհում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ:

Թող խաղաղությունը, առողջությունը և բարօրությունը ձեզ և ձեր ընտանիքներին բերեն բարության և առաքինության մեծ տոնը, որը դուք նշում եք այսօր», — գրում է նախագահը:

  • Կիսվել: