Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մակրոնին աջակցության համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին վերջինս հայտնել է իր տելեգրամյան ալիքում:
«Ես խոսել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Շնորհակալ եմ հայտնում աջակցության համար», – գրել է Զելենսկին:
Նա նաև հավելել է. «Ուկրաինան, Ֆրանսիան և մեր բոլոր գործընկերները պատրաստ են հնարավորինս արդյունավետ աշխատել իրական խաղաղության ուղղությամբ։ Շատ կարևոր է, որ ռուսներին չհաջողվի կրկին խաբել որևէ մեկին։ Բոլորս կարիք ունենք պատերազմի իսկական ավարտի և հուսալի անվտանգության հիմքերի՝ Ուկրաինայի և այլ եվրոպական երկրների համար»:


