հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Զելենսկին պետական դավաճանության համար պատիժը խստացնող օրենք է ստորագրել

Զելենսկին պետական դավաճանության համար պատիժը խստացնող օրենք է ստորագրել

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենքը, որով նախատեսվում է պետական դավաճանության, դիակապտության և դիվերսիայի համար պատիժը խստացնել ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում և ունեցվածքի բռնագանձում: Այս մասին ասվում է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքում:

Օրենքը Գերագույն ռադայի կողմից ընդունվել էր մարտի 3-ին:

Մինչ այդ Ուկրաինայի քրեական օրենսգիրքը պետական դավաճանության համար քաղաքացուն զրկում էր ազատությունից 12-ից մինչև 15 տարով՝ ունեցվածքի բռնագանձմամբ կամ առանց դրա:

  • Կիսվել: