շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել 119 անձանց նկատմամբ. Մարգարիտա Սիմոնյանն ու Եվգենի Պետրոսյանը նրանց շարքում են

Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել 119 անձանց նկատմամբ. Մարգարիտա Սիմոնյանն ու Եվգենի Պետրոսյանը նրանց շարքում են

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այսօր հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ երկրի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ՛՛Россия Сегодня՛՛ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի և ևս 117 անձանց նկատմամբ։

Այսպես՝ պատժամիջոցների ենթարկվածների ցանկում են նաև ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն, արտիստ Եվգենի Պետրոսյանը, փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը, երգիչ Սերգեյ Լազարևը։

Պատժամիջոցները ենթադրում են հաշիվների արգելափակում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կասեցում, մշակութային փոխանակումների և համագործակցության դադարեցում, Ուկրաինա մուտքի արգելում, ուկրաինական պետական պարգևներից զրկում և այլն։

Սահմանափակումներն ուժի մեջ են տասը տարի:

 

 

  • Կիսվել: