շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Զելենսկին Կիևից չի հեռացել․  նախագահի աշխատակազմ

Զելենսկին Կիևից չի հեռացել․ նախագահի աշխատակազմ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևի իր աշխատավայրում է: Այս մասին նա խոսել է «Տելեգրամ»-ի իր ալիքում:

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, հղում անելով Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների վրա, հայտարարել էր, թե Զելենսկին հրատապ լքել է Կիևն ու տեղափոխվել Լվով, իսկ այնտեղից՝ Լեհաստան:
 
«Նախագահն աշխատում է, նախագահի գրասենյակը ևս աշխատում է, բոլորն աշխատավայրում են»,- ասել է Տիմոշենկոն Զելենսկու գրասենյակից արված տեսանյութում՝ հերքելով տարածված տեղեկությունը:

  • Կիսվել: