Ուկրաինան խաղաղության երկրորդ գագաթնաժողովին կառաջարկի պատերազմը դադարեցնելու ծրագիր. Զելենսկի
Ուկրաինան կպատրաստի պատերազմը դադարեցնելու ծրագիր և այն կառաջարկի խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, որին պետք է մասնակցեն Ռուսաստանի ներկայացուցիչները։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Մենք հասկանում ենք, որ առանց ռուսական կողմի շատ դժվար է դիվանագիտական ճանապարհով ավարտել այս պատերազմը։ Եվ բոլոր երկրները մեզ խնդրել են, որ երկրորդ գագաթնաժողովում լինեն ՌԴ ներկայացուցիչները։ Ասացինք, որ դեմ չենք, եկեք ծրագիր պատրաստենք, զանգենք իրենց»,-ասել է նա: