հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զելենսկին կարող է կորցնել Ուկրաինան․ ՌԴ Պետդումայի ղեկավար

Զելենսկին կարող է կորցնել Ուկրաինան․ ՌԴ Պետդումայի ղեկավար

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Զելենսկին կարող է կորցնել Ուկրաինան։ Զելենսկու սխալներից մեկը, որը հանգեցրեց ողբերգական հետեւանքների, դա այն է, որ նա չցանկացավ ԴԺՀ և ԼԺՀ ներկայացուցիչների հետ նստել բանակցային սեղանի շուրջ։  

Դրա փոխարեն նա նախընտրեց երբեք Ուկրաինայի մաս չկազմած շրջանների միլիոնավոր բնակիչների ցեղասպանությունը։ Վերջնարդյունքը հայտնի է։ Դոնբասի քաղաքացիները դիմել էին խնդրանքով' ճանաչելու իրենց ինքնավարությունը, որոշել էին իրենց կյանքը կառուցել ինքնուրույն' առանց Կիևի միջամտության։ Դրանում Զելենսկու մեղավորությունն ակնհայտ է։   Այսօր մեր պետությունը Կիևին առաջարկեց բանակցություններ' Հեկեկում. քաղաք, որն ընտրել էր հենց ուկրաինական կողմը։ Բայց Զելենսկին նույն կերպ, ինչպես եղավ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի դեպքում, տարբեր պատրվակներ կիրառեց' բանակցություններից խուսափելու համար։

Նախկինում էլ պարզ ու հասկանալի էր, որ Զելենսկին ինքնուրույն մարդ չի, և նրան իշխանության է բերել Վաշինգտոնը։ Ձգվող կոնֆլիկտը պետք է և ձեռնտու է ԱՄՆ-ին, որը սպառազինել է Ուկրաինային, արել ամեն ինչ, որպեսզի ստեղծվի այսօրվա իրավիճակը։ Այսօրվա ստեղծված իրավիճակում Զելենսկին, ելնելով Ուկրաինայի ժողովրդի շահերից, պետք է որոնի յուրաքանչյուր հնարավորություն' բանակցությունների համար։

Բայց բանակցությունների փոխարեն նրանք խուսափելու համար պատճառաբանություններ են առաջ քաշում։ Նրա կողմից դա հանցագործություն է' Ուկրաինայի ժողովրդի առջև, խաղաղ հանրության առջև։ Զելենսկուն խաղաղություն պետք չի։ Հետևանքներն ակնառու են Եթե երեկ իր բռնած դիրքի պատճառով Զելենսկին կորցրեց Դոնբասը, ապա այսօր նա կարող է կորցնել Ուկրաինան»։

  • Կիսվել: