շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ

Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Էստոնիայի, Դանիայի վարչապետների և Ֆրանսիայի ու Ֆինլանդիայի նախագահների հետ։

Նա հիմնականում քննարկել է կայուն խաղաղության հասնելու ջանքերի համակարգումը, ռուսական ծրագրերի դեմ պայքարը և Ուկրաինայի եվրոպական ինտեգրման խթանումը։

Քննարկվել են Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Ընդգծվել է քաղաքական զիջումներից զերծ արդար մոտեցման կարևորությունը։

Ըստ ուկրաինական կողմի տարածած հայտարարության՝ բոլոր առաջնորդները հաստատել են համերաշխությունն Ուկրաինայի հետ և պատերազմը դադարեցնելու համար համակարգված գործողությունների անհրաժեշտությունը։

Զելենսկին զգուշացրել է, որ Ռուսաստանը փորձում է անիրատեսական պայմաններ պարտադրել, որոնք չեն երաշխավորում երկարատև խաղաղություն։

  • Կիսվել: