հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զելենսկին հայտարարել է, որ իրեն ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի

Զելենսկին հայտարարել է, որ իրեն ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի

ւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրեն ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի և պատրաստ չէ վերջնագրերի: Այս մասին Ուկրաինայի ղեկավարն ասել է ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ինձ ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի, մենք պատրաստ չենք վերջնագրերի», - ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայում ընթացող պատերազմում մեկ ուկրաինացի զինվորի դեմ կռվում է 10 ռուս զինվոր, իսկ մեկ ուկրաինական տանկի դեմ՝ 50 ռուսական տանկ: Ըստ նրա, չնայած այդ տարբերությանը, ուկրաինական բանակը կռվում է, բայց հարցն այն է, թե որքա՞ն կարող է ուկրաինական բանակը դիմանալ ռուսական գերակշռող զորքերի դեմ:

Ինչպես հաղորդում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ-ը՝ այդ համատեքստում նա կրկին բարձրացրել է Արևմուտքի ավելի ակտիվ ռազմական օգնության և հատկապես Ուկրաինայի «օդը փակելու» հարցը:

«[Ուկրաինայում] ոչ թռիչքային գոտի ստեղծելն անհրաժեշտ է ռուսական հրթիռները խոցելու համար. ես այդ մասին ասել եմ Բայդենին: Կարծում եմ՝ ԱՄՆ նախագահը կարող է անել ավելին», - ասել է Վլադիմիր Զելենսկին:

  • Կիսվել: