շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Զելենսկին հանդիպել է Բրիտանիայի վարչապետի հետ. ինչ են քննարկել

Զելենսկին հանդիպել է Բրիտանիայի վարչապետի հետ. ինչ են քննարկել

Լոնդոնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ:

Ըստ ուկրաինական կողմի տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Ալյասկայում կայանալիք հանդիպումից ակնկալիքները, ինչպես նաև անվտանգության երաշխիքները, որոնք խաղաղությունը կայուն կդարձնեն, պաշտպանական արտադրությանն աջակցելու ծրագրերը, անօդաչուների արտադրության մեջ ներդրումները:

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի առաջնահերթ պահանջները բավարարելու նախաձեռնության շրջանակում 1,5 միլիարդ դոլար հավաքելու մասին: Այս նախաձեռնությունը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին թույլ է տալիս ամերիկյան զենք ձեռք բերել Կիևի համար:

 

  • Կիսվել: