երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զելենսկին առանձնացրել է 2023 թ. Ուկրաինայի դիվանագիտության առաջնահերթությունները

Զելենսկին առանձնացրել է 2023 թ. Ուկրաինայի դիվանագիտության առաջնահերթությունները

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համաժողով է անցկացրել իր երկրի դեսպանների հետ: Համաժողովի ընթացքում նա առանձնացրել է 2023 թ. ուկրաինական դիվանագիտության հիմնական խնդիրները։

Զելենսկին, մասնավորապես, նշել է, որ առաջնահերթություններից մեկը Եվրամիությանը երկրի անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկն է, ինչպես նաև 2023 թ. հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցությունը և դրանից հետո ՛՛կոնկրետ արդյունքների ապահովումը՛՛։

Մեկ այլ առաջնահերթություն է Ուկրաինան պաշտպանական սարքավորումներով զինելը:

Բացի այդ՝ Զելենսկին նշել է նաև էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման հարցը:Այս առնչությամբ, դիմելով դեսպաններին, նա կոչ է արել գործակցել կառավարության, միջազգային կազմակերպությունների և գործընկեր պետությունների հետ, ինչպես նաև խստացնել հակառուսական պատժամիջոցները և սառեցնել ակտիվները՝ ուղղելով դրանք Ուկրաինայի երկրի վերականգնմանը:

  • Կիսվել: