չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Զելենսկին առաջարկել է գլոբալ գագաթնաժողով անցկացնել՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Զելենսկին առաջարկել է գլոբալ գագաթնաժողով անցկացնել՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է գլոբալ գագաթնաժողով անցկացնել՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս մասին կիրակի օրը հայտնել է բրիտանական ITV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Զելենսկու տեսաուղերձը՝ աշխարհի առաջնության եզրափակիչի նախօրեին։

«Այս աշխարհի առաջնությունը կրկին ապացուցեց, որ տարբեր երկրներ և ազգեր կարող են պարզել ամենաուժեղներին արդար պայքարում, այլ ոչ թե կրակի հետ խաղալով... Պատերազմում չեմպիոններ չկան, այստեղ ոչ-ոքի չի կարող լինել»,- ասել է Զելենսկին։

Զելենսկին առաջարկել է գագաթնաժողով անցկացնել ձմռանը՝ «աշխարհի բոլոր երկրներին միավորելու գլոբալ խաղաղության հասնելու խնդրի շուրջ»։

  • Կիսվել: