Զելենսկին Ալյասկա չի գա, նա ներկա կլինի հաջորդ գագաթնաժողովին. Թրամփ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է զանգահարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և եվրոպացի առաջնորդներին։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է BBC-ն։
«Եթե սա [Պուտինի առաջարկը] լավ գործարք է, ես դրա մասին կպատմեմ եվրոպացի առաջնորդներին, ՆԱՏՕ-ին և Զելենսկիին»,- ասել է Թրամփը և հավելել. «Զելենսկին չի գա Ալյասկա, քանի որ նա արդեն մասնակցել է բազմաթիվ հանդիպումների»։
Նա նաև հավելել է. «Ինձ Զելենսկու կարծիքը չի հետաքրքրում․ Ուկրաինայում տեղի է ունենալու տարածքների փոխանակում»:
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Ալյասկայի գագաթնաժողովից հետո հաջորդ հանդիպումը պետք է լինի Պուտինի և Զելենսկիի կամ Պուտինի, Զելենսկիի և իր միջև:


