երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Զարիֆը դիմել է Դոմինիկ Ռոբին. ԱՄՆ-ն պետք է հրաժարվի տնտեսական պատերազմը որպես լծակ օգտագործելուց

Զարիֆը դիմել է Դոմինիկ Ռոբին. ԱՄՆ-ն պետք է հրաժարվի տնտեսական պատերազմը որպես լծակ օգտագործելուց

ԻԻՀ ԱԳ նախարարն ուրբաթ երեկոյան Թվիթերում արած գրառման մեջ նշել է, որ իր բրիտանացի գործընկեր Դոմինիկ Ռոբի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է ամբողջությամբ վերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին և զերծ մնա Իրանի դեմ տնտեսական պատերազմը բանակցություններում որպես ճնշման լծակ կիրառելուց, գրում է parstoday.com-ը:

Մոհամմադ Ջավադ Զարիֆըը նշել է, որ հեռախոսազրույցում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրումը վերսսկելու կապակցությամբ:

Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի հետ հեռախոսազրույցում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և հյուպատոսական հարցեր:

Իրանը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը կվերադառնա միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը գործնականում, ոչ թե բանավոր կամ թղթի վրա, չեղարկի բոլոր պատժամիջոցները և դա ստուգվի Թեհրանի կողմից:

 

  • Կիսվել: