շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Զաքիր Հասանովն ընդունել է ռուս խաղաղապահների հրամանատար Լենցովին

Զաքիր Հասանովն ընդունել է ռուս խաղաղապահների հրամանատար Լենցովին

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման վայրում առկա օպերատիվ իրավիճակը։

Նշենք, որ Լենցովը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար է նշանակվել ապրիլի 25-ին։

  • Կիսվել: