«Եվրատեսիլ 2027»-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA
«Եվրատեսիլ» երգի մրցույթի 2027 թ. տոմսերի վաճառքը կմեկնարկի հունվարին։ Ինչպես տեղեկանում ենք Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին հայտնել են կազմակերպիչները։
«Եվրատեսիլ» երգի մրցույթի 71-րդ մրցաշրջանի մեծ եզրափակիչը տեղի կունենա 2027 թ. մայիսի 15-ին «Արենա Բուրգաս»-ում, իսկ կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 11-ին և մայիսի 13-ին։
Երկրպագուները հնարավորություն կունենան նաև տոմսեր ձեռք բերել վեց լրացուցիչ նախնական շոուների համար, որոնք տեղի կունենան 2027 թ․ մայիսի 10-15-ն ընկած ժամանակահատվածում։ Տոմսեր գնել ցանկացողները պետք է գրանցվեն «Եվրատեսիլ 2027»-ի պաշտոնական կայքում՝ որպես «Եվրատեսիլ»-ի երկրպագու (Eurofan)։
Նոյեմբերի սկզբին Բուրգասի քաղաքապետարանը զգուշացրել էր «Եվրատեսիլ 2027»-ի վերաբերյալ մոլորեցնող առաջարկների և տոմսերի ոչ պաշտոնական վաճառքի մասին։
Մրցույթը հյուրընկալելու է Բուլղարիայի Սև ծովի ափին գտնվող Բուրգաս քաղաքը։
Քաղաքային վարչակազմը հորդորել է երաժշտական միջոցառմանը ներկա գտնվել ցանկացողներին լինել առավել զգոն և խուսափել չստուգված աղբյուրներից ստացված առաջարկներից։ Վարչակազմը զգուշացրել է, որ ոչ պաշտոնական հարթակներից տոմսեր գնելը պարունակում է ֆինանսական խարդախության և անվավեր տոմսեր ձեռք բերելու ռիսկ։



