ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ լավատեսությունն օր օրի ավելանում է․ Ռուբինյան
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ չի կիսում ԹՐԻՓՓ նախագծի հեռանկարների վերաբերյալ հոռետեսական գնահատականները և, հակառակը, լավատեսության աճ է տեսնում։
ԱԺ նախագահը նոյեմբերի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից հետո նախագծի շուրջ մտահոգությունների վերաբերյալ հարցին։
«Բացարձակապես չեմ կիսում Ձեր կարծիքն առ այն, որ ԹՐԻՓՓ-ի մասով վատատեսությունն ավելացել է։ Հակառակը՝ ես կարծում եմ՝ ԹՐԻՓՓ-ի մասով լավատեսությունն օր օրի ավելանում է, և դա շատ լավ է»,- ասել է Ռուբինյանը։
Ճեպազրույցի ընթացքում նա ԹՐԻՓՓ-ը բնորոշել է որպես հայ-ամերիկյան ենթակառուցվածքային նախագիծ, որը, նրա խոսքով, Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների հարգմամբ ապահովելու է երկրի ապաշրջափակումը։



