Քննարկումը եղել է ՀԿԵ կոնցենսիայի էֆեկտիվության մասին. ՏԿԵ փոխնախարարը՝ ռուսական կողմի հետ բանակցությունների մասին
Սա առաջին մեր հանդիպումն էր մեր Ռուսաստանի գործընկերների հետ, բանակցությունները անցան շատ ընկերական և բավականին նորմալ, շատ այսպես երկու ոտքը հողի վրա, գործնական, կոնկրետ ուղղությունների մասին, կոնկրետ հատվածների մասին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, հայկական երկաթուղու հարցերով Հայաստան–Ռուսաստան աշխատանքային խմբի առաջին հանդիպման ավարտից հետո «Ազատության» հետ զրույցում նշեց ՏԿԵ փոխնախարար Դավիթ Իվանյանը։
«Հիմնական օրակարգի թեմաները վարչապետի կողմից սահմանված հարցերն էր մեր կոնսեսիայի էֆեկտիվության մասին, և իհարկե այն ուղղությունների մասին, որոնք ուզում ենք զարգացնել»,–ասաց նա, որ քննարկվող թեմաներից մեկն էլ եղել է երկաթուղու հատվածները վերականգնելու հարցը։
Հարցին՝ ռուսական կողմը հակվա՞ծ են մասնակցելու այդ աշխատանքներին, փոխնախարարը պատասխանեց. «Տեսեք, սա առաջին հանդիպում է, իհարկե, շատ տեխնիկական մանրամասներին դեռ կանդրադառնանք, բայց ընդհանուր առմամբ նորմալ, տեղ տեղին քննարկում է տեղի ունենում:
Վարչապետի կողմից սահմանված հարցերի շուրջ էր քննարկումը: Այս պահին քննարկում եղել է կոնցենսիայի էֆեկտիվության մասին և հետագա զարգացման մասին»։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ փաստարկներ է բերում ռուսական կողմը, պնդում են, որ ռուսական կոնցեսիան էֆեկտի՞վ է, Իվանյանը պատասխանեց. «Դեռ մենք չենք եկել այդ էտապին, որ կարողանանք պատասխանել այդ հարցին, սա առաջին մեր հանդիպումն էր, դրա համար մանրամասները հավելյալ կտեղեկացնեմ»։



