չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Զապորոժիեի մարզային իշխանությունները հայտնում են, որ մեկ օրում ռմբակոծվել են ուկրաինական ութ մարզեր

Զապորոժիեի մարզային իշխանությունները հայտնում են, որ մեկ օրում ռմբակոծվել են ուկրաինական ութ մարզեր

Անցած մեկ օրում ռուսական ուժերը ռմբակոծել են ուկրաինական ութ մարզեր։ Այս մասին հայտնել են Զապորոժիեի մարզային իշխանությունները՝ նշելով, որ ավիահարվածների հետևանքով Օրեխովո բնակավայրում երկու կին է վիրավորվել:

Իր հերթին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն ուկրաինական ուժերին մեղադրել է անօդաչուների միջոցով Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների վրա հարձակումների փորձերի համար:

Նշվում է, որ Կալուգայի ու Տվերի մարզերում հակաօդային պաշտպանության համակարգերը երկու անօդաչու են ոչնչացրել։ Տուժածներ չկան։

Բացի այդ՝ այսօր առավոտյան մոսկովյան օդանավակայաններից ավելի քան երեք տասնյակ թռիչք էր հետաձգվել։

 

  • Կիսվել: