Զանգվածային բողոքի ցույց Բեռլինում
Հազարավոր գերմանացիներ դուրս են եկել Բեռլինի փողոցներ՝ բողոքելով Գերմանիայում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի՝ երկրի կառավարության քաղաքականության դեմ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ անվտանգության ապահովման համար Բեռլինում կենտրոնացվել է անվտանգության մոտ 3 հազար աշխատակից, փակվել են կենտրոնական որոշ փողոցներ:
Մոտ մոտ 30 հազարանոց զանգվածային ակցիան իրավապահները ժամեր անց ցրել են, քանի որ մասնակիցները չեն ենթարկվել հակահամաճարակային կանոններին: