շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Զախարովան վստահեցրել է՝ ՌԴ տարածքի վրա արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի

Զախարովան վստահեցրել է՝ ՌԴ տարածքի վրա արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի

Ռուսաստանի տարածքի վրա արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ Կիևի կողմից նման զենքի կիրառումը արմատապես կփոխի հակամարտության էությունը: 

Զախարովան, մասնավորապես, ասել է. «Կիևի կողմից մեր տարածքի վրա հարձակվելու համար հեռահար հրթիռների օգտագործումը կնշանակի ԱՄՆ-ի և նրա արբանյակների անմիջական մասնակցությունը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին»:

Ըստ նրա՝ առայժմ հայտնի չէ՝ արդյոք այդ արտահոսքերը հիմնվում են պաշտոնական աղբյուրների վրա:

«Մի բան պարզ է, որ Կիևի ռեժիմի պարտությունների ֆոնին նրա արևմտյան հովանավորները խաղադրույք են կատարում Ռուսաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի առավելագույն էսկալացիայի վրա ՝ փորձելով հասնել պատրանքային նպատակին ՝ «Մոսկվային ռազմավարական պարտություն հասցնել»,-հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

  • Կիսվել: