ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զախարովան ցույց է տվել, թե ինչպես են նշում Ամանորը ՌԴ ԱԳՆ-ում

Զախարովան ցույց է տվել, թե ինչպես են նշում Ամանորը ՌԴ ԱԳՆ-ում

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր սոցցանցում ամանորյա հավաքույթից տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են արտաքին քաղաքականության գերատեսչությունում նշում Ամանորը, տեղեկացնում է НТВ-ն:

Տեսանյութին կից՝ Զախարովան գրառում է արել. «Տեմպով աշխատում ենք, տեմպով հանգստանում»:

Նշենք, որ դեկտեմբերի 24-ին ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության շենքի մոտ երեք Ձմեռ պապիկներից կազմված փողային նվագախումբը շնորհավորել է Զախարովային ծննդյան տարեդարձի առթիվ՝ կատարելով Happy Birthday to You, Despacito և Besame Mucho երգերը:

  • Կիսվել: