երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Զախարովան Բայդենին հիշեցրել է Բելգրադի ռմբակոծությունը

Զախարովան Բայդենին հիշեցրել է Բելգրադի ռմբակոծությունը

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արխիվային տեսանյութ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում ԱՄՆ այսօրվա նախագահ Ջոն Բայդենի՝ 1988 թվականի ելույթից և գրել․

«ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստ, 1998թ., Բելգրադի ռմբակոծությունից մեկ տարի առաջ։ Բայդենն ասում է, որ ինքն է առաջարկել ռմբակոծել Հարավսլավիայի մայրաքաղաքը: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ նա այդ մասին խոսում է նույնիսկ ռմբակոծությունից առաջ՝ բացատրելով, որ եթե Բելգրադը ռմբակոծվեր, ինչպես ինքն է խորհուրդ տվել, ապա Բոսնիայում 200 հազար մարդ չէր զոհվի։ Եվ այս ամենն ասում է մի պետության ներկայացուցիչ, որը ոչ ընդհանուր սահմաններ ուներ, ոչ էլ ընդհանուր պատմություն Հարավսլավիայի հետ։ Հարավսլավիան ուղղակի կամ անուղղակի սպառնալիք չէր ներկայացնում Միացյալ Նահանգների կամ նրա քաղաքացիների համար: Նրանց ուղղակի այդպես էր պետք»։

  • Կիսվել: