ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Յուն Սոկ Յոլը հաղթել է Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում

Յուն Սոկ Յոլը հաղթել է Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում

«Քաղաքացիական ուժ» առաջատար ընդդիմադիր կուսակցությունից Կորեայի Հանրապետության նախագահի թեկնածու Յուն Սոկ Յոլը հաղթանակ Է տարել ընտրություններում:

Մարտի 10-ին այդ մասին հաղորդել Է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
 
Յուն Սոկ Յոլը հավաքել Է քվեների 48,56 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Լի Չժե Մյոնը կառավարող «Տոբուրո» դեմոկրատական կուսակցությունից՝ 47,83 տոկոսը: Նախագահական մրցարշավում երրորդ Սիմ Սան Չժոնն ստացել Է ընտրողների քվեների 2,37 տոկոսը:
 
Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 77,1 տոկոս, քվեարկել Է ավելի քան 34 միլիոն մարդ 44,19 միլիոն գրանցված ընտրողներից: Հարավային Կորեայում ընտրությունները տեղի են ունեցել մարտի 9-ին: Տեղամասերը բացվել են տեղական ժամանակով 06:00-ից (Երեւանի ժամանակով 01:00-ից) մինչեւ 18:00-ը (13:00-ն): Իշխանությունները 18:00-ից մինչեւ 19:30-ը հատուկ ժամանակ են հատկացրել կորոնավիրուսով ընտրողների եւ կարանտինում գտնվող անձանց համար: Վաղաժամկետ քվեարկությունը տեղի Է ունեցել մարտի 4-ին եւ 5-ին, մասնակցությունը կազմել Է 36,9 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: