Ըստ Թրամփի՝ Պուտինը հրադադարի դիմաց ցանկանում է Դոնբասը. ԶԼՄ-ներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ արագ խաղաղություն հնարավոր է Դոնբասը Ռուսաստանին փոխանցելու դեպքում՝ ներառյալ նրա վերահսկողության տակ չգտնվող տարածքները։ Այս մասին գրում է The New York Times-ը:
Նշվում է, որ ի պատասխան Պուտինն առաջարկել է հրադադար և Ուկրաինայի կամ Եվրոպայի վրա հարձակումներից հրաժարվելու գրավոր երաշխիքներ:
Իր հերթին Bloomberg-ը գրել է, որ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ստանալ ամբողջ Դոնբասը։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ Ուկրաինան պետք է ինքը որոշի, թե ինչ անել իր տարածքի հետ։
Axios-ի աղբյուրն էլ հայտնել է, որ Պուտինն առաջարկել է սառեցնել Զապորոժիեի և Խերսոնի մարզերում ճակատը՝ Դոնեցկից ուկրաինական զորքերի դուրսբերման դիմաց։
մերիկյան կողմը տպավորություն է ստացել, որ Պուտինը բաց է Սումիի և Խարկովի մարզերի վերաբերյալ բանակցությունների համար։
Այս առնչությամբ Reuters-ը հայտնել է, որ Զելենսկին մերժել է Պուտինի առաջարկը. կսառեցնի առաջնագծի մեծ մասը, եթե Կիևի ուժերը զիջեն ամբողջ Դոնեցկը։



