Ըստ Թրամփի՝ Եմենի հութիների գրոհները համակարգում է Իրանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին մեղադրել է Եմենի հութիների գրոհները համակարգելու մեջ և խոստացել, որ Թեհրանը կարող է բախվել ծանր հետևանքների:
Նա նշել է, որ հութիների ցանկացած հաջորդ հարձակում կստանա ԱՄՆ-ի ուժային պատասխանը, և երաշխիքներ չկան, որ դրանով կսահմանափակվի:
«Այսուհետ հութիների կողմից արձակված յուրաքանչյուր կրակոց կդիտարկվի որպես Իրանի ղեկավարությամբ կողմից և Իրանի զենքից արձակված։ Իրանն է կրելու պատասխանատվությունն ու հետևանքները, որոնք սարսափելի են լինելու»,-Truth-ում գրել է Թրամփը: