ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ընդդիմությունն արգելափակել է Աբխազիայի նախագահի նստավայրի շենքը

Ընդդիմությունն արգելափակել է Աբխազիայի նախագահի նստավայրի շենքը

Աբխազիայում ոստիկանությունն արգելափակել է շենքը, որտեղ երկրի նախագահի և խորհրդարանի նստավայրերն են, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ընդդիմության ավելի քան 200 ներկայացուցիչ գտնվում են շենքի ներսում և ոչ ոքի ներս չեն թողնում: Ցուցարարները շարունակում են պահանջել գործող նախագահ Ռաուլ Հաջիմբայի հրաժարականը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որի արդյունքում երկրի ղեկավարն ուժային կառույցները բերել է ուժեղացված ռեժիմի: Նա հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում արտակարգ դրություն կհայտարարի:

Ընդդիմադիր պատգամավորներից մեկը հայտնել է, որ ցուցարարները բանակցություններ են պահանջում նախագահի հետ: Նա նշել է. «Քանի դեռ նա հրաժարական չի տվել, մենք ոչ մի տեղ չենք գնա»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բողոքի ցույցի պատճառ է դարձել 2019-ի նոյեմբերին Սուխումի ռեստորաններից մեկում տեղի ունեցած փոխհրաձգությունը, ինչպես նաև երկրում տիրող բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակն ու կոռուպցիան:

  • Կիսվել: