ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վրաստանը ռազմական օգնություն չի ցուցաբերի Ուկրաինային. Ղարիբաշվիլի

Վրաստանը ռազմական օգնություն չի ցուցաբերի Ուկրաինային. Ղարիբաշվիլի

Վրաստանի իշխանությունները ռազմական օգնություն չեն ցուցաբերի Ուկրաինային, քանի որ չեն ցանկանում լինել հակամարտության կողմ։ Այս մասին չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ինչ վերաբերում է Ուկրաինային ռազմական օգնությանը, մենք հստակ ասել ենք, որ դա չենք անի: Որպես պետություն՝ մենք երբեք չենք խառնվի հակամարտությանը: Սա մեր հստակ դիրքորոշումն է՛՛:

Վրաստանի վարչապետի խոսքով՝  Ռուսաստանի Դաշնության դեմ ՛՛երկրորդ ճակատ՛՛ բացելու խնդրանքներ են եղել՝ բաց և փակ դռների հետևում, սակայն հանրապետության իշխանությունները դրան չեն համաձայնի։

Ինչպես նախօրեին ասել էր Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը՝ Կիևը բազմիցս դիմել է Թբիլիսիին՝ ռազմական կամ երկակի նշանակության տեխնիկա փոխանցելու խնդրանքով, սակայն դիմումներն անտեսվել են։

 

  • Կիսվել: