երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվածներն ավելի շատ են, քան ախտահարվածները. վիճակագրություն

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվածներն ավելի շատ են, քան ախտահարվածները. վիճակագրություն

Վրացի համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել Է 29 հազար 798 թեստ եւ հայտնաբերվել ախտահարման 2016 նոր դեպք:

Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 600 հազար 412 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել Է 2024 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 567 հազար 797 հիվանդ:

Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել Է 43, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 8664 հիվանդ:

2016 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել Է 708-ը, Աջարիայում՝ 130, Իմերեթում՝ 289, Քվեմո Քարթլիում՝ 145, Շիդա Քարթլիում՝ 103, Գուրիում՝ 63, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 188, Կախեթում՝ 301, Մցխեթ-Մթիանեթում՝ 37, Սամցխե-Ջավախքում՝ 29, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 23:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 23 հազար 925-ի, նրանցից 5231-ն ստացիոնար բուժման կարիք ունի, 1199-ի վիճակը ծանր Է, նրանցից 310 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 993 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 17 հազար 749 մարդ բուժընթաց Է անցնում տանը:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 39 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 19 հազար 486-ը:

Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), սեպտեմբերի 21-ի տվյալներով, կազմում Է 6,77 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 6,92 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 6,48 տոկոս:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

  • Կիսվել: