հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 2-րդ դեպքը․ Pia.ge

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 2-րդ դեպքը․ Pia.ge

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 2-րդ դեպքը

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է երկրորդ մահվան դեպքը։ Մահացողը 81-ամյա կին է եղել: Այս մասին գրում է pia.ge կայքը` հղում անելով Առաջին համալսարանական կլինիկայի ղեկավար Լեվան Ռատիանիին:

«Թբիլիսիի ծովային հիվանդանոցից տեղափոխված կնոջ վիճակը ծայրահեղ ծանր էր: Ստուգումների արդյունքում նրա մոտ հաստատվել էր երկկողմանի սուր թոքաբորբ»,-նշել է Ռատիանին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը Վրաստանում գրանցվել էր ապրիլի 4-ին: Վերջին տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակման 170 դեպք է գրանցվել:

 

  • Կիսվել: