շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վրաստանում ինքնամեկուսացման կարգը խախտելու համար կարանտինային գոտի տեղափոխված 99 անձ կա

Վրաստանում ինքնամեկուսացման կարգը խախտելու համար կարանտինային գոտի տեղափոխված 99 անձ կա

Վրաստանում ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են 24 ժամ աշխատել արտակարգ ռեժիմով, և հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ միասին, ակտիվորեն վերահսկել Վրաստանի տարածքում ինքնամեկուսացված քաղաքացիներին: Ասվում է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ, գրում է Aliq.ge կայքը։

Նշվում է, որ համատեղ մոնիտորինգի արդյունքում վերջին 24 ժամվա ընթացքում  բացահայտվել են ինքնամեկուսացման կանոնների խախտման 28 նոր դեպք:

Այս պահի դրությամբ՝ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար 99 մարդ տեղափոխվել է կարանտինային գոտի:

ՆԳՆ-ն նշում է, որ Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են պահպանել Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կանոնները՝ հանրային առողջության ոլորտում և հարգել Հանրային առողջապահության ծառայության որոշումները: Ներքին գործերի նախարարությունը կրկին հորդորում է քաղաքացիներին իրականացնել բարձր հանրային պատասխանատվություն և պահպանել այդ կանոնակարգերը:

  • Կիսվել: