կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2800 նոր դեպք

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2800 նոր դեպք

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2800 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը:
 
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1485 մարդ: Մահացել է 42 հիվանդ:
 
24 ժամվա ընթացքում Վրաստանում իրականացվել է 33679 թեստավորում, որից 23554-ը՝ արագ հակագենի թեստով, 10125-ը՝ ՊՇՌ թեստով:
 
Կորոնավիրուսի հայտնաբերման դրական ցուցանիշներն են՝ օրական՝ 8.31%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 5.51%, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 5.16%:
 
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 621420 դեպք, որից 593153 մարդ ապաքինվել է, 9110-ը՝ մահացել:
 
Ընդհանուր առմամբ իրականացվել է 1 826 786 պատվաստում, մեկ օրում պատվաստվել է 8106 պացիենտ:
 
34 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 4025-ը գտնվում է հիվանդանոցում հսկողության տակ, Քովիդ հյուրանոցում բուժվում է 597 պացիենտ:

  • Կիսվել: