ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2410 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2410 նոր դեպք

Հոկտեմբերի 6-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2410 նոր դեպք՝ գրում է jnews.ge-ն:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1516 մարդ, մահացել է 24 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 623 830, որից  594 669-ի դեպքում վարակվածները ապաքինվել են: Մահացածների ընդհանուր թիվը 9134 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 34918 փորձարկում. 20262-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14656-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 6,9% է, վերջին 14 օրվանը՝ 5,53%, վերջին 7 օրվանը՝ 5,31%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 836 443 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 9 075 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 52 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4077 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 623 անձ:

  • Կիսվել: