հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Վրաստանում արգելվել է միջքաղաքային տրանսպորտի տեղաշարժը

Վրաստանում արգելվել է միջքաղաքային տրանսպորտի տեղաշարժը

Վրաստանի կառավարությունը լրացուցիչ որոշումներ է կայացրել երկրում միջքաղաքային տրանսպորտի սահմանափակման հետ կապված: Ըստ Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանիի, միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստի ավարտին հայտարարեց, որ միջքաղաքային ​​տրանսպորտը եւ ուղևորափոխադրումները սահմանափակվում են, տեղեկացնում է akhaltskha.net-ը:

«Համակարգող խորհրդի նիստում լրացուցիչ որոշումներ են կայացվել, որոնք ենթադրում են սահմանափակել Վրաստանում միջքաղաքային տրանսպորտի շարժը: Դուք գիտեք, որ երկիրը արդեն մտել է կորոնավիրուսի ներքին տարածման փուլ , և մենք պետք է հնարավորինս փորձենք զսպել ներքին փոխանցման արագությունը: Հետևաբար, մենք սահմանափակում ենք միջքաղաքային փոխադրումները, ներառյալ գնացքով ուղևորափոխադրումները, և այդ սահմանափակումն ուժի մեջ կմտնի օրվա ավարտին », — ասաց Իրակլի Չիկովանին

  • Կիսվել: