շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 098 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 098 նոր դեպք

Վրաստանում պահպանվում է կորոնավիրուսով հիվանդացության բարձր ցուցանիշը, թեև ըստ կառավարության stopcov.ge կայքի տվյալների՝ նախորդ օրվա 23 134 թվի համեմատ այսօր այն զգալիորեն նվազել է: Արձանագրվել է  19 098 նոր դեպք:

 

Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է  38 հիվանդ:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 314 603 դեպք, որից 1 089 091 հիվանդ ապաքինվել է, 15 212-ը՝ մահացել: Երկրում կատարվել է 2 750 228 պատվաստում:

  • Կիսվել: