ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանում ամերիկյան ռազմակայաններ տեղակայելու հարց օրակարգում չկա. ԱԳՆ

Վրաստանում ամերիկյան ռազմակայաններ տեղակայելու հարց օրակարգում չկա. ԱԳՆ

Վրաստանում ամերիկյան ռազմակայաններ տեղակայելու հարց օրակարգում չկա: Այս մասին այսօր ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ կառավարության նիստից հետո կայացած բրիֆինգում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Թբիլիսին կարո՞ղ Է արդյոք դիտարկել իր տարածքում ԱՄՆ-ի ռազմակայաններ տեղակայելու հարցը՝ նա ասել է. «(ԱՄՆ-ի ռազմակայանների տեղակայման շուրջ) այդ խոսակցությունները շահարկումներ են: Այդ հարցը չի դիտարկվում»:

Հիշեցնենք, որՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսին աննպատակահարմար Էր համարել երկրում ԱՄՆ-ի ռազմաբազաներ կառուցելու գաղափարը: Դրա պատճառով վրացական պետության ղեկավարը խիստ քննադատության Էր ենթարկվել ընդդիմության կողմից, որը նրան իմփիչմենթով Էր սպառնացել նման հայտարարությունների համար:

  • Կիսվել: