կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Վրաստանի նախագահն ընտրությունների արդյունքները կբողոքարկի ՍԴ-ում

Վրաստանի նախագահն ընտրությունների արդյունքները կբողոքարկի ՍԴ-ում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում (ՍԴ): Այս մասին նախագահը հայտարարել է իր նստավայրում կայացած ճեպազրույցում, գրում է aliq.ge-ն:

«Վաղն առավոտյան ես հայց կներկայացնեմ Սահմանադրական դատարան երկու սկզբունքների խախտման համար, որոնք կոչվում են ընտրություններ գաղտնիություն և համընդհանուրության (կամքի ազատ արտահայտում — հեղ.) խախտում», — ասել է նախագահը։

Նա հանրությանն առաջարկել է հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների գնահատման սեփական տարբերակը։ Նախագահը ևս մեկ անգամ կրկնել է՝ խորհրդարանական ընտրությունները չի համարում լեգիտիմ, որոշակի վերապահումներով նոր ընտրություններ է պահանջում։

Զուրաբիշվիլին կարծում է, որ նոր ընտրություններ կարող են անցկացվել միայն, երբ նոր ընտրական վարչակազմը կհամալրվի միջազգային գործընկերների օգնությամբ, կփոխվի ընտրական օրենսգիրքը և կպարզեցվի արտասահմանում արտագաղթյալների համար ընտրատեղամասերի բացումը, ինչպես նաև կապահովվի ընտրական վեճերի դատական ​​քննությունը անկախ խորհրդի կողմից։

  • Կիսվել: