ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրացի գիտնականներն աշխատում են կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ

Վրացի գիտնականներն աշխատում են կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն ասում է, որ վրացի գիտնական Գիորգի Բաբուաձեն Կանադայի գիտնականների խմբի անդամ է, որոնք աշխատում են նոր տիպի կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ: Վրաստանի Առաջին ալիքը խոսել է Կանադայում բնակվող Գիորգի Բաբուաձեի հետ և պարզել է, որ խումբը պատվաստանյութի ստեղծմամբ սկսել է զբաղվել համաճարակի տարածումից անմիջապես մեկ շաբաթ հետո, գրում է jnews.ge-ն:

«Եթե ժամանակակից տեխնոլոգիաները չլինեին տասնյակ տարիներ կպահանջվեր որպեսզի պատվաստանյութը պատրաստվեր: Սակայն, քանի որ մենք այսօր զարգացած տեխնոլոգիա ունենք և հասարակության աջակցությամբ և տարբեր կազմակերպությունների պատրաստակամությամբ, որոնք պատրաստ են գումար ներդնել, ինձ թվում է պատվաստանյութի կլինիկական փուլի ավարտը կարելի է ենթադրել որ կլինի սեպտեմբերին կամ հոկտեմբերին»,- ասել է Գիորգի Բաբուաձեն:

Նրա խոսքերով, այսօր ամբողջ աշխարհում պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատում է 35-ից 45 խումբ:

Գիորգի Բաբուաձեն մեկ անգամ ևս նշեց Լուգարա լաբորատորիայի կարևորությունը Վրաստանի համար:

« Դուք հիշում եք երևի Լուգարա լաբորատորիայի դեմ տարվող վատ խոսակցությունները, այժմ մարդիկ կտեսնեն, թե ինչ աշխատանք է կատարում Լուգարա կենտրոնը, հիվանդությունների հսկողության կենտրոնը և ինչ պրֆեսիոնալիզմի հետ մենք գործ ունենք»,-ասել է Գիորգի Բաբուաձեն:

  • Կիսվել: