կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վրացական պարբերականը հրապարակել է բանտում նիհարած Սաակաշվիլու լուսանկարը

Վրացական պարբերականը հրապարակել է բանտում նիհարած Սաակաշվիլու լուսանկարը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին բանտում շատ է նիհարել։ Քաղաքական գործչի լուսանկարը հրապարակել է վրացական ընդդիմադիր Formula հեռուստաալիքը։

Ինչպես հայտնել է Վրաստանի նախկին նախագահի մամուլի քարտուղար Դարինա Չիժը, օգոստոսին արված լուսանկարների համեմատ  Սաակաշվիլին նիհարել է եւս 10 կգ-ով։ 

Օրեր առաջ հայտնի է դարձել, որ բժիշկները Սաակաշվիլու վիճակը գնահատում են ծանր։ Քաղաքական գործիչը բուժում է ստանում մայիսից։ Բժիշկների խոսքով՝ ձերբակալությունից ի վեր քաղաքական գործիչը նիհարել է 42 կգ-ով, նրա մոտ նկատվում է նաեւ կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացում, պոլինեյրոպաթիա, թուլություն եւ ջերմություն։ Մասնագետները նշում են, որ անորեքսիայից պացիենտն արդեն անցել է կախեքսիայի։ Բժիշկները խորհուրդ են տվել նրան ազատել բանտից։  

Սահակաշվիլին 6 տարվա ազատազրկման է դատապարտվել բյուջետային միջոցները վատնելու, սահմանն ապօրինի հատելու եւ «Իմեդի» հեռուստաընկերությունը գրոհելու համար։ Նա ձերբակալվել է Վրաստան վերադառնալուց հետո՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։

  • Կիսվել: