երկուշաբթի, սեպտեմբեր 25
25 / 9 / 2023
Վլադիմիր Պուտինը ծրագրում է Սի Ծինփինի հետ բանակցություններ անցկացնել Պեկինում

Վլադիմիր Պուտինը ծրագրում է Սի Ծինփինի հետ բանակցություններ անցկացնել Պեկինում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերին Պեկինում բանակցություններ անցկացնել Սի Ծինփինի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ։
 
Նշենք, որ Մոսկվայում ռազմավարական անվտանգության վերաբերյալ ռուս-չինական խորհրդակցություններ են մեկնարկել, որոնք վարում են Պատրուշևը և Ին։
Սա ռուս–չինական նման խորհրդակցությունների արդեն 18-րդ փուլն է։
ՌԴ նախագահը Չինաստան էր այցելել անցյալ տարվա սկզբին՝ ռազմական հատուկ գործողության մեկնարկից առաջ։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մարտի 20-ին պետական այցով մեկնեց Ռուսաստան:

  • Կիսվել: